Քաղցրավենիքի տեսակներ, որոնք խիստ վնասակար են մանկահասակ երեխաների առողջության համար

Մինչև 4-5 տարեկան երեխաներին չի կարելի կարամել ու սառնաշաքար տալ, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է մանկաբույժ, գաստրոէնտերոլոգ Ելենա Գրեկը։

«Փոքր տարիքի երեխաները պարզապես չգիտեն, թե ինչպես ճիշտ ուտել քաղցրավենիքի այս տեսակները: Երեխան կարամելը դանդաղ լուծելով ուտելու փոխարեն սկսում է կծել ու կրծել այն, ինչը ոչ միայն վնասակար է ատամների համար, այլև կարող է հանգեցնել նրան, որ երեխան կարող է խեղդվել կոնֆետի կտորով կամ ամբողջական կոնֆետով», – նախազգուշացրել է բժիշկը։

Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է մասնագետը, ավելի մեծ տարիքի երեխաների համար էլ կարամելն ու սառնաշաքարը չեն համարվում օգտակար, քանի որ քաղցրավենիքի հենց այս տեսակներն են առավել հաճախ կարիես առաջացնում։

«Բացի այդ, սառնաշաքարները հաճախ պարունակում են հսկայական քանակությամբ վնասակար սննդային հավելումներ և սինթետիկ ներկանյութեր։ Օրինակ՝ E129 և E110 արհեստական ներկանյութերը, որոնք արգելված է օգտագործել սննդի արդյունաբերության մեջ մի շարք երկրներում։ Այս հավելումները կարող են առաջացնել սուր ալերգիկ ռեակցիաներ, ցան, քիթըմպանի լորձաթաղանթի այտուցվածություն, սրտխառնոց և որովայնի ցավ»,- նշել է մանկաբույժը։

Դոկտոր Գրեկը նաև հավելել է, որ նման ներկանյութերը կարող են բացասաբար անդրադառնալ երեխայի կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Оцените статью