119 տարի ապրած ճապոնուհու երկարակեցության գաղտնիքները․․․ Մի՞թե ամեն ինչ այսքան պարզ է

ԱՊՀ երկներում մարդկանց մեծամասնությունն ապրում է դժվար կյանքով, ամեն օր բախվում հարյուրավոր խնդիրների ու մտածում գոյությունը պահպանելու մասին։

Ցավոք, նման պայմաններում առողջության ու երկարակեցության մասին մտքերը մղվում են երկրորդ պլան։ Բայց մի՞թե թոշակառուների համար երկար տարիների կյանքը ուղղակի երազանք է, որը հնարավոր չէ իրականացնել։

Կիսվում ենք ճապոնուհի մի կնոջ պատմությամբ, ով ապրել է 119 տարի։  Նրա անունն է Կանե Տանակա (1903 հունվարի 2 — 2022 ապրիլի 19)։ Այս կինն այն բանի վառ ապացույցն է, որ մենք ինքներս ենք ազդում մեր կյանքի վրա։ Երբ Կանեն 103 տարեկան էր, նրա մոտ ծանր հիվանդություն ախտորոշվեց, որը շատ դեպքերում չեն հաղթահարում անգամ երիտասարդներ։ Բայց կինը կարողացավ բուժվել՝ չնայած բժիշկների ու մտերիմների բացասական կանխատեսումներին։

Կանեն գրեթե ողջ կյանքում պահպանել է 3 տարրական կանոնները

Ռեժիմն ամեն ինչի հիմքն է

Ճապոնուհու ամեն օրը սկսվում էր առավոտյան 6-ին։ Արթնանալուն պես նա իսկույն վեր էր կենում անկողնուց, երկար չէր պառկում։ Դուրս էր գալիս տանից, հենց արևը երևում էր, մաքուր օդ էր շնչում։ Սննդակարգը այսպիսինն էր․ ամբողջական ցորեն, սոյա, ծովամթերք, միրգ ու բանջարեղեն։

Երկարակեցություն հնարավոր չէ առանց մարմնի ու ուղեղի ծանրաբեռնվածության

Տանական վստահ էր, որ մարդն ամբողջ կյանքի ընթացքում պիտի մարզի և մարմինը, և ուղեղը։ Մտքի ակտիվությունը պիտի ուղեկցի մեզ ամեն օր՝ անկախ տարիքից։

Թող դա լինի տրամաբանական խնդիրների լուծում, գրքի ընթերցանություն, շախմատ։

Ճապոնուհին սիրում էր բանաստեղծություններ գրել, բացի այդ զբաղվում էր սպորտով, շատ քայլում։

Կյանքի ու մարդկանց հանդեպ վերաբերմունք

Երբ ճապոնուհուն հարցնում էին, թե որն է երկարակեցության նրա գաղտնիքը, կինը պատասխանում էր, որ երբևէ չի ընդհատել կապը մտերիմ հարազատների հետ, նույնիսկ համաճարակի ժամանակ։

Նա նշում էր, որ շատ կարևոր է միմյանց օգնելը։ Անգամ եթե չես ճանաչում դժբախտության մեջ ընկած մարդուն, միևնույնն է, պետք է նրան օգնության ձեռք մեկնել։

Ցավոք, կնոջը չհաջողվեց ապրել մինչ 120-ամյակ, ինչի մասին նա այդքան երազում էր։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

 

Оцените статью