20 պատճառ սննդակարգում դարչին ավելացնելու համար

Դարչինը շատ տարածված համեմունք է, որը ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ առողջարար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 պատճառ սննդակարգում դարչին ներառելու համար:

1.      Դարչինը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

2.      Այն նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու շատ օգտակար է 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում:

3.      Այս համեմունքը պաշտպանում է սրտանոթային համակարգի հիվանդություններից:

4.      Օգնում է պայքարել քաղցկեղի դեմ՝ զսպելով քաղցկեղի բջիջների աճը լեյկոզի և լիմֆոմայի դեպքում:

5.      Դարչինը կիրառվում է ատամի ցավից ու բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու համար:

6.      Օգնում է բուժել քրոնիկական հազն ու մրսածությունը և արդյունավետ կերպով մաքրում է քթի խոռոչները:

7.      Բարելավում է գլխուղեղի աշխատանքն ու հիշողությունը, ինչպես նաև ազատում է նյարդային գերլարվածությունից:

8.      Օժտված է հակասնկային, հակաբակտերիալ, հակամակաբուծային ու հակասեպտիկ ազդեցությամբ, ուստի շատ արդյունավետ է կաթնասնկախտի ու ոջիլների դեպքում:

9.      Օգնում է մեղմել ցավն ու տհաճ զգացողությունները դաշտանի ժամանակ:

10.  Իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ օգնում է մեղմել արթրիտի պատճառով առաջացած ցավը:

11.  Դարչինն արդյունավետ միջոց է մարսելախանգարումից, փորլուծությունից, սրտխառնոցից ու փորափքանքից ազատվելու համար:

12.  Այն նաև հիանալի բնական միզամուղ միջոց է:

13.  Դարչնի մեջ պարունակվող դարչնային ալդեհիդը կանխում է թրոմբոցիտների միացքավորումը (ագրեգացիա):

14.  Այս համեմունքը բարելավում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ ցավը զգալորեն մեղմվում է, բջիջները հագենում են թթվածնով, իսկ նութափոխանակության գործընթացներն արագանում են:

15.  Բացի այդ, դարչնն օգնում է մեղմել հոդացավերն ու մկանային ցավերը:

16.  Այն նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, ազատում է քրոնիկական հոգնածությունից, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացն ու երկարացնում է կյանքի տևողությունը:

17.  Մեղրի և դարչնի խառնուրդն օգնում է մեղմել միջատների խայթածից առաջացած ցավը:

18.  Այս համեմունքը նաև մանգանի, երկաթի, կալցիումի և սննդային մանրաթելերի հիանալի աղբյուր է:

19.  Սննդին ավելացնելու դեպքում այն կանխում է բակտերիաների աճն ու տարածումը:

20.  Բացի այդ, այն շատ համեղ է և յուրահատուկ համ ու բույր է հաղորդում ուտեստներին ու ըմպելիքներին:

Սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել դարչնի գործածությունը, քանի որ այս համեմունքը տոքսիկ է և մեծ չափաբաժնով օգտագործելու դեպքում կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Оцените статью