5 արտահայտություն, որոնք երբեք պետք չէ ասել երեխաներին

Երեխայի դաստիարակությունը մեծահասակների, միևնույն ժամանակ, լավագույն, վատագույն, ամենադժվար, ամենահաճելի և ամենազվարճալի աշխատանքն է:

Что говорит психология о взаимоотношениях детей и родителей

Երեխաների հետ ծնողների հաղորդակցության որակը հաճախ կախված է հանգամանքներից, նրանց գործողություններից, վարքից, ինչպես նաև մեծահասակների սեփական ֆիզիկական, հոգեբանական և հուզական վիճակից:

Այն, ինչ ասում են ծնողները, հսկայական ազդեցություն է ունենում երեխաների վրա: Փաստն այն է, որ այն խոսքերը, որոնք ծնողն ասում է այսօր, հետագայում կարող են ինչ-որ կերպ վնասել նրանց:
Cluber-ը ներկայացնում է 5 արտահայտություն, որոնք երբեք պետք չէ ասել երեխաներին:

1. Որովհետև ես եմ այդպես ասում:

Այս արտահայտությունը երեխայի մոտ կստեղծի զգացում, որ իր կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում:

2. Արա այն, ինչ ես եմ քեզ ասում:

Այս արտահայտությունից հետո երեխան կկորցնի իր վստահությունը ծնողի նկատմամբ:

3. Շրջանակներից դուրս մի արի:

Պետք է անել հակառակը՝ ազատ թողնել երեխաներին և տալ ոչ ստանդարտ մտածելու և գործելու հնարավորություն:

4. Ես ասես խոսում եմ պատի հետ:

Այս արտահայտությունը երեխաների մոտ առաջացնում է ամենամեծ էմոցիոնալ ցավը:

Сложная работа: для чего детям нужны родители - Parents.ru | PARENTS

5. Եթե չդադարես լաց լինել, լաց լինելու իսկական պատճառ կստեղծեմ:

Այս արտահայտությունը ստիպում է երեխաներին զգալ, որ իրենց էմոցիաները կարևոր չեն:

Оцените статью