Անթերի նապոլեոնի բաղադրատոմս․ կստացվի բոլորի մոտ

Շատ համեղ նապոլեոն․ այնքան անուշաբույր է ու ախորժելի․․․

Mille-feuilles — Նապոլեոն (տորթ) — Լիզա Ծատուրյան

Բաղադրիչներ

Ձու – 5 հատ

 

Շաքարավազ – 2 ճ/գ

Հալած յուղ – 2 ճ/գ

Աղ

Լիմոնի աղ – 0,5 թ/գ

Գոլ ջուր – 3 բաժակ

Ալյուր

Կարագ – 700 գրամ

Խտացրած կաթ – 1,5 տուփ

Վանիլին – 0,5 տուփ

Խմորի պատրաստման եղանակը

5 ձվի դեղնուցը լավ հարել 2 ճ/գ շաքարավազով, խառնելով ավելացնել 2 ճ/գ հալած յուղ, մի պտղունց աղ, 0,5 թ/գ լիմոնի աղ և 3 բաժակ գոլ ջուր (ջուրը լցնելիս անընդհատ պետք է խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան):

Մաղած ալյուրն աստիճանաբար ավելացնելով խմոր հունցեք այնքան, որպեսզի ձեռքերին չկպչի:

Ստացված խմորը բաժանել 5 գնդի:

400 գր կարագը բաժանեք 5 մասի, ապա յուրաքանչյուր մասը նորից 3 մասի:

Խմորի մի գունդը բացել 3 մմ հաստությամբ, բացվածքին քսել կարագի մի մասը, քառակուսաձև ծալել և 15-20 րոպե պահել սառնարանում:

Դա պետք է կրկնել 3 անգամ, նույն ձևով` բոլոր գնդերը:

Սառնարանից հանել քառակուսաձև ծալած 1 գունդը, բացել ջեռոցի թիթեղի չափով, սառը թիթեղի վրա ալյուր ցանեք, խմորի դրեք վրան և տեղափոխեք նախապես տաքացրած ջեռոցը:

Երբ խմորի շերտը բարձրանա, և գույնը թեթևակի փոխվի, նշանակում է՝ պատրաստ է, հանեք ջեռոցից:

Հերթով թխել նաև մյուս գնդերը, վերջում եզրերը դանակով կտրեք և փշրեք՝ Նապոլեոնի վրա լցնելու համար:

Կրեմի պատրաստման եղանակը

300 գր կարագը լավ հարեք և խառնելով աստիճանաբար ավելացրեք 1,5 տուփ խտացրած կաթը և 1 պտղունց վանիլինը:

Թծված շերտերը միացրեք կրեմով և վրան ցանեք փշրանքներն ու շաքարի փոշին:

Բարի ախորժակ։

Оцените статью