Արագ ու նրբահամ թխվածքաբլիթների համար անհրաժեշտ է 4 բաղադրիչ

Արագ ու հեշտ պատրաստվող փխրուն ու նրբահամ թխվածքաբլիթների համար անհրաժեշտ է ընդամենը 4 բաղադրիչ։ Այս թխվածքաբլիթների համար ձու և շաքարավազ հարկավոր չէ։ Շաքարավազը միայն անհրաժեշտ է թխելուց առաջ խմորի վրա ցանել։

Բաղադրիչներ՝

• մարգարին կամ կարագ, փափուկ 250 գ
• թթվասեր 300 գ
• ալյուր 2,5-3 բաժակ, այնքան, որ ստացվի փափուկ, մատներին չկպչող խմոր
• փխրեցուցիչ կես տուփ

Պատրաստման եղանակը՝

Բոլոր բաղադրիչները խառնել, հունցել խմոր, դնել սառնարան կես ժամ։ Ապա գրտնակել հաստ, բաժակով կտրել, երեսը թաթախել շաքարավազի մեջ, դասավորել տապակի վրա, և թխել 180-200°-ում այնքան ժամանակ, մինչև թեթև կարմրի։ Ստացվում է շերտավոր փխրուն ու համեղ թխվածքաբլիթներ, և շատ։ Եթե շատ քաղցրի սիրահար չեք, կարող եք շաքարավազի փոխարեն քունջութ, կակաչի սերմ, արևածաղիկ կամ բոլորը միասին օգտագործել։

 

Բարի ախորժակ։

Оцените статью