Երբ ներկել ձուն` ուրբա՞թ, թե՞ շաբաթ․․․ Ամեն տարի հայ տնտեսուհիները երկընտրանքի առաջ են կանգնում

Ամեն տարի հայ տնտեսուհիները երկընտրանքի առաջ են կանգնում` երբ ներկել ձուն` ուրբա՞թ, թե՞ շաբաթ։ Շատերը խորամուխ չլինելով տոնակատարության իմաստի մեջ` նախընտրում են ձուն ուրբաթ ներկել, ինչը Հայ առաքելական եկեղեցու համար անընդունելի է։

Праздничные крашенные яйца - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021

«Ձուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո, ոչ թե ուրբաթ օրը, ինչպես շատերն են անում», — ասում է հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը։

Նրա խոսքով՝ ներկած ձուն շատերը միանգամից են ուտում՝ խախտելով Մեծ պահքը, որն ավարտվում է ոչ թե ուրբաթ, այլ շաբաթ երեկոյան՝ մայրամուտից հետո։ Ուրբաթ օրը եկեղեցին տարատեսակ ծեսեր է անցկացնում` խաչելության, թաղման, այդ պատճառով սխալ է ձուն այդ օրը ներկել։

«Մի հաստատված կանոն կա` ձուն ներկում են Քրիստոսի Հարությանն ընդառաջ, ընդ որում՝ ձվերը խորհրդանշում են հարությունն ու նոր կյանքի սկիզբը։ Կարմիր գույնը խորհրդանշում է հանուն մարդկության փրկության Քրիստոսի թափած արյունը», — պարզաբանում է քահանան։

Զատկի տոնին ձու ներկելու սովորության մասին — Հոգևոր կայքէջ

«Սխալ է ձուն հինգշաբթի ներկել։ Տարածված կարծրատիպ կա, որ ձուն անպայման պետք է ներկել Ավագ Հինգշաբթի՝ ընտանիքի անդամների քանակով։ Հայկական եկեղեցին սա նույնպես արգելում է»։

Оцените статью