Չփշրվող, պարզ ջնարակի բաղադրատոմս՝ առանց հում ձվի օգտագործման

Ամենալուսավոր ու բարի տոն Սուրբ Զատիկի համար շատերն են գնում պատրաստի կուլիչ, սակայն կան այնպիսիք, ովքեր նախընտրում են այն ինքնուրույն թխել: Եթե դասվում եք երկրորդ խմբին, ուրեմն ձեզ հետաքրքրում է ոչ միայն կուլիչի խմորի բաղադրատոմսը, այլևս սպիտակ ջնարակը պատրաստելու եղանակը:

Եթե պատրաստվում եք թխել կուլիչ, ուրեմն պահպանեք այս չփշրվող, պարզ ու մատչելի ջնարակի բաղադրատոմսը, որը պատրաստվում է առանց հում ձվի օգտագործման:


Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1 բաժակ շաքարավազ
  • 6 ճ.գ ջուր
  • 1թ.գ. ժելատին

Сахарная Глазурь Для Куличей С Желатином (Идеально Белоснежная,Без Яиц) / Простой Рецепт - YouTube

Պատրաստման եղանակ.

Ժելատինը թրջել 2ճ.գ. ջրի մեջ ու թողնել 10 րոպե:

Մնացած ջրի մեջ լուծել շաքարավազը, տաքացնել թույլ կրակի վրա՝ մինչ հատիկների լուծվելը:

Կրակից հանել ստացված օշարակը, մեջը լցնել թրջած ժելատինը: Լավ ծառնել:

Հարել խառնուրդը մի քանի րոպե, մինչ այն փքուն ու սպիտակ կդառնա:

Թողնել, որ ջնարակը մի քիչ սառի, մեջը թաթախել կուլիչները, զարդարել գունավոր հատիկներով ու մատուցել: Ջնարակը սառում ու պնդանում է ընդամենը 5 րոպեում:

Բարի ախորժակ:

Оцените статью