Ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը․․․

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է. «Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ 3-ից -4 աստիճան ցուրտ լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է - Eco.am

Հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -4 աստիճան ցուրտ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -2 աստիճան ցուրտ։

Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ

Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորություան դեպքում՝ ոռոգում)»։

Оцените статью