Այսօր գիշերը Գևորգի սիրտը կանգ է առել… Ցավոք միշտ չէ, որ ամեն ինչ լինում է այնպես, ոնց մենք երազում ենք…

Սիրելի մարդիկ.

Ցավոք միշտ չէ, որ ամեն ինչ լինում է այնպես, ոնց մենք երազում ենք…


Շատ մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր գիշերը Գևորգի սիրտը կանգ է առել… Անասելի ցավ ենք ապրում բոլորս, այդ պատճառով շատ դժվար ենք գրում: Լուրը մեզ ասել են առավոտյան 08:30-ին։ Տղայի վիճակը երեկ վատացել էր, ամեն ինչ արել էին բժիշկները և կարգավորել, բայց գիշերը քնած վիճակում սիրտը կանգ է առել…

Մանրամասներ այս պահին չգիտենք, ավելի շատ լուր ունենալու պես, ամեն ինչ կգրվի: Գևորգն այս օրերին երջանիկ էր, գիտ՞ք ինչի, որովհետև տեսել էր, թե դուք ինչ արեցիք մի քանի ժամում հանուն իր կյանքի փրկության, նա ամեն օր սպասում էր իր նոր սրտին: Ձեր հավաքած գումարի շնորհիվ տղան առանց հերթ պետք է վիրահատվեր, նոր սիրտը լինելու պես: Աշխարհի ամենալավ զգացմունքն է, երբ գիտես, որ մենակ չես… Մենք ամեն ինչ արեցինք, բացարձակապես ամեն ինչ, որ օգնեք և օգնեցինք, բայց ոնց միշտ ասում ենք՝ ամեն ինչ Աստծո ձեռքերում է:
Գևորգ ջան, հոգիդ լույսերի մեջ մնա, դու մեզ համար եղբայր էիր դարձել, ում համար մենք օր ու գիշեր պայքարում էինք:

Ննջես խաղաղությամբ, եղբայր:
Գևորգը 27 տարեկան էր, Արարատի մարզից, մեր թիմը նրան երբեք չէր տեսել, բայց հարազատ եղբոր պես արդեն սիրում էր…

Մնացած մանրամասները, որը հիմա պետք չէ քննարկել հասկանալի պատճառներով, կգրենք…

Оцените статью