«Արթնացանք՝ հեռվում լսվող պայթյունների ձայներից»․ Արտյոմ Չերնամորյան

«Արթնացանք՝ հեռվում լսվող պայթյունների ձայներից»․ Արտյոմ Չերնամորյան

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամը 06:00-ից սկսվել է Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռահարումները, արթնացանք հեռվում լսվող պայթյունների ձայներից:

Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն, առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը-Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը:
Հատկապես ծանր հրթիռահարումների են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները: Աշկելոնում հրթիռը ընկել է շենքի վրա, կա մեկ զոհ, վիրավորների և տուժածների մասին դեռ չի հաղորդվում»։

Աղբյուրը` Արտյոմ Չերնամորյան

Оцените статью