Բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը, մեկ տարի կոմայի մեջ գտնվելուց հետո, մահացել է: Այս մասին իր հետևորդներին հայտնել է Նուշիկը:
«Ռոբս ինձ լքեց… Ու ես մնացի այստեղ՝ մեր հիշողությունների, մեր երեխաների ու մի ամբողջ կիսատ մնացած կյանքի մեջ: Հանգչիր խաղաղությամբ, իմ Ռոբ»,- գրել է նա:
Հավելենք, որ բլոգերի ամուսինը կոմայի մեջ էր հայտնվել մեկ տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:






