Գարիկ Մարտիրոսյանը երգում է հայերեն․ նա հումորային նոր տեսահոլովակ է ներկայացրել

Ռուսաստանաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հումորային նոր տեսահոլովակ է ներկայացրել հայերենով։ «Սուսո WTF»` այսպես է կոչվում ռեփ ստեղծագործությունը, որը Գարիկ Մարտիրոսյանի հետ հեղինակել են Վարդան Զադոյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Նարեկ Հովսեփյանը, Սարգիս Մնոյանը, իսկ երաժշտությունը Գարիկ Մարտիրոսյանը գրել է Արման Փիլոյանի հետ։

Տեսահոլովակը ներկայացված է գրաֆիկայով և այն ինչի մասին պատմում է Գարիկ Մարտիրոսյանը նկարազարդված հայտնվում է էջին:

Նշենք, որ Գարիկ Մարտիրոսյանի նմանօրինակ փորձը՝ «VIP Դրախտ»-ը, հնչում է «Մեր բակը 3» ֆիլմում և այսօր ևս ամենահայտնի աշխատանքներից է և թրենդ է տարբեր սոցհարթակներում:

Оцените статью