Ես ընտրեցի քեզ ու չսխալվեցի, Օվսաննա․․․

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, ով որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր 11-ամսական տղայի հետ ցած ընկած երիտասարդ կինը վլոգեր, լրագրող Օվսաննա Սողոյանն է։ Նրա ընկերներից Նունե Այլանջյանը սոցիալական ցանցում հետևյալ գրառումն է կատարել․

«Դեռ 10 տարի առաջ, երբ Դար21-ում լրագրող էինք փնտրում, ով պիտի աշխատեր ինձ հետ միևնույն թիմում, ես միանգամից քվեարկեցի քո օգտին:

Ես ընտրեցի քեզ ու չսխալվեցի, Օվսաննա

Հիշում եմ մեր` առաջին անգամ իրար հետ տեղ գնալը:)) Արտաշի շաուրմայանոցում էինք, ասեցիր` սիրում ես, որ աղջիկները չեն թաքցնում, որ սիրում են շաուրմա ուտել, իսկ հետևի պատին կախված թիվիով մեր Դար21-էր պտտվում…

Հրաչուհի Ութմազյանի հուզիչ գրառումը Օվսաննա Սողոյանի մասին... Առանց  արցունքների անհնար է դիտել - HayFanat

Իսկ հետո, երբ դուրս եկար Դար-ից, սկսեցի հետևել հաջողություններիդ ու ուրախանալ դրանցով:

Հետո իմացա, որ ունես քո ընտանիքը ու ՍԷր Րաֆֆիին, որով ապրում էիր…

Դժվար ա գրել սիրելի մարդկանց մասին, էն էլ անցյալով:

Ափսոս մեր հարցազրույցը էդպես էլ տեղի չունեցավ, դու ինձ պիտի պատմեիր Բալիից…մնաց հաջորդ կյանքում:

Հոգիդ լույսերի մեջ մնա, Օվս»։

Оцените статью