Ես ուրիշից երբեք չեմ խոսում, չեմ վիրավորում․․․ Ամեն մարդ թող Աստծուց գտնի իր պատիժը․․․ Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սաղ կյանքս մաքուր եմ ապրել». Սոնա Շահգելդյանը բուռն է արձագանքել իր մասին  լուրերին - 11.12.2021, Sputnik Արմենիա

Համացանցում տեսանյութ է տարածվում դիտմամբ չեմ նշում ում անունից և ում ուղղված, անիմաստ խոսակցություններին շարունակություն չտալու և ինձանով ուրիշին դիտում չապահովելու համար: Պաշտոնապես տեղեկացնում եմ.

-նմանատիպ միջոցառումների ներկա չեմ գտնվել երբեք,

-ուրիշից երբեք չեմ խոսում, չեմ վիրավորում,

-ես հարգում եմ իմ ցանկացած կոլեգայի ու, եթե կա բան կա ասելու, ասում եմ տվյալ մարդուն,

-իմ զբաղվածությունն այնքան շատ է, որ այլ մարդկանց պարզապես հիշելու, քննարկելու ժամանակ չունեմ:

Ամեն մարդ թող Աստծուց գտնի իր պատիժը: Խոսելուց առաջ էլ մտածեք, թե ինչ տեսակ ստեր եք հորինում: Ես ամբողջ կյանքս մաքուր ապրել եմ ու ոչ մեկին չեմ վիրավորել և դա գիտեն էն մարդիկ ովքեր թեկուզ մեկ անգամ իմ հետ համագործակցել են:

Պարզապես ցանկացա տեղյակ պահել հետևորդներիս, էն մարդկանց, ովքեր թանկ են ինձ համար, ասել, որ ես բացարձակ կապ ՉՈՒՆԵՄ տվյալ տեսանյութում հնչեցված ասեկոսեների հետ, առավել ևս, կրկնվեմ ասելով՝ երբեք չեմ եղել ներկա նման միջոցառումներին:

Զգուշացում

Այն անձը կամ անձիք, ովքեր կշահարկեն իմ անունը, կփորձեն սև սեպ խրեն իմ կյանքի մեջ, անունս տեղի-անտեղի օգտագործելով, պատասխանատվության կենթարկվեն օրենքով: Իսկ այդ հարցով անձամբ կզբաղվենք ես և իրավաբանս:

Թերևս այսքանը:

Yerevannews.am | Պրեմիերա. Սոնա Շահգելդյան - «Քեզ եմ սիրել»

Սիրով և հարգանքով ձեր ՝ Սոնա Շահգելդյան։

Оцените статью