Ծանր է լինում, երբ տեսնում ես` ծնողդ ինչպես է տանջվում,ու էդ ամենի միջով արդեն երկրորդ անգամ ենք անցնում․․․

Մհեր Բաղդասարյանի Tet a tet հաղորդման հյուրը երգիչ Սարգիս Ավետիսյանն է:

Սարգիս Ավետիսյան – Showbiz.am

Անկեղծ զրույցի ընթացքում Մհերը նշեց, որ Սարգիսը ծնունդով Արցախից է, և հիմա, երբ պատերազմից հետո Արցախը շրջափակման մեջ է, պետք է որ Սարգիսի համար բարդ շրջան լինի: Երգիչը խոստովանեց, որ առավել բարդ է, երբ տեսնում է ծնողների տանջվելը.

«Մենք էս ամենի միջով անցանք, երբ որ Հադրութը հանձնվեց թշնամուն: Ավելի ծանր է լինում, երբ տեսնում ես`ծնողդ ինչպես է տանջվում,ու էդ ամենի միջով արդեն երկրորդ անգամ ենք անցնում, երբ, որ Հադրութը հանձնեցին, տատիկի, պապիկի գերեզմանները թողնում ենք այնտեղ,ու արդեն երկրորդ անգամ, որ նույնիսկ Ստեփանակերտ գնալնա դառնում անհնարին: Էդ արդեն, էն որ դանակը հասնումա ոսկորին»:

Զրույցի ընթացքում Սարգիսը խոստովանեց, որ ԱՄՆ ինքը եկել, ընկերներին է տեսել, համերգով ներկայացել, սակայն միևնույն է`ուզում է վերադառնալ Հայաստան.

«Ուզում եմ վերադառնալ, մի փոքր, մի բուռ Հայաստանում ուզում ես ապրես,  ինչ կարող ես անել, ուզում  ես գոնե այնտեղ անես»:

Մհերը հիշեց, որ տարիներ առաջ A TV հեռուստաընկերությամբ իրենք Սարգիսին վատագույն արտիստների շարքում էին ընդգրկել: Սարգիսը ծիծաղեց և նշեց հետևյալը.

«Ընդհանրապես վիրավորական չէր, ընդամենը մենք մեր «ջեբի» չափով էինք տեսահոլովակ նկարահանում:Էդ ամենը ստիմուլ էր տալիս: Ով կասի,որ էն տարիների էդ տեսահոլովակ նկարողը հիմա ամենաթանկ տեսահոլովակ նկարողներից մեկն է»:

Մհերը շնորհակալություն հայտնեց զրույցի ընթացքում այդչափ անկեղծության համար:

Оцените статью