Կցանկանայի ևս մեկ անգամ մայրանալ, բայց ամեն բան իր ժամանակն ունի ու Աստծո կամքով ամեն բան կլինի․․․

Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրը դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն է: Հաղորդման ընթացքում Ալինան պատմեց, որ ուսումնասիրում է, թե որտեղից են ստեղծվել մարդիկ, ինչ տեսք ունի երկրագունդը, ով է Աստված և այլն:

Ալինա Մարտիրոսյան – Showbiz.am

Դերասանուհին խոսեց նաև իր անձնական կյանքի մասին նշելով, որ երբևէ չի պատկերացրել, որ իր կողքին կլինի Կարենի պես ուժեղ տղամարդ, ով կկարողանա իրեն ոչ միայն ընտանիք տալ, այլ նաև լիակատար երջանիկ դարձնել:

Հաղորդավարի հարցին, թե արդյոք ցանկանում է Ալինան ևս մեկ անգամ մայրանալ, վերջինս պատասխանեց, որ այո, բայց ամեն բան իր ժամանակն ունի ու Աստծո կամքով ամեն բան կլինի:

Ալինան խոսեց նաև մեր երկրի, պատերազմի ու Կարենի անշահախնդիր նվիրման մասին:

Оцените статью