Հայաստան ժամանած Գոհար Ավետիսյանը պատմել է տատիկի հիվանդության մասին

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս շրջանում Հայաստանում է: Իր միկրոբլոգում նա պատմել է Հայաստանում անցկացրած ժամանակի մասին՝ նշելով, որ ուտելիքն այստեղ անչափ համեղ է:

Ինստագրամյան իր էջում Գոհարը հրապարակել է տատիկի հետ տեսանյութ, որին կից գրել է. «Տատիկն այս տարի կդառնա 90 տարեկան: 2 տարի է, ինչ նա պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: 25 տարի առաջ կորցրել է 3 թոռներին (1-ից 3 տարեկան) և ամուսնուն (Գասպարին) և այնքան ցավ ու իմաստություն կա նրա աչքերում: Ես մանկուց իրեն բոլորից շատ էի սիրում, իսկ նա ինձ՝ ասելով, որ ես ամենագեղեցիկն եմ: Տատիկ, գիտեմ, որ դու ինձ համար ես գրանցվել սոցիալական ցանցերում և կարդում ես գրառումներս: Ապրես, որ առողջ ես և ես սիրում եմ քեզ»:

Оцените статью