Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի «Վարդավառ»-ը

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ «Վարդավառ»-ը այս տարի նշվելու է հուլիսի 16-ին: Վարդավառի տոնի արմատները հարում են դեռևս նախաքրիստոնեական շրջանին: Իսկզբանե, տոնը նվիրված էր ջրի, սիրո, պտղաբերության ու

գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ում խորհրդանիշը համարվում է վարդը: Ջրի տոնը՝ Վարդավառը, կապված է հենց այս անվան հետ: Ավելի ուշ, քրիստոնեության ընդունումից հետո, տոնը խորհրդանշում էր Քրիստոսի Պայծառակերպությունը, իսկ միմյանց վրա ջուր լցնելը խորհրդանշում էր մեղքերից մաքրվելը:

Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է.

«Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին

Վարդավառ. Պայծառակերպութիւն - Azat Or

Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»:

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Оцените статью