Հերիքա ինչքան մնացինք տունը, շուտով ժառանգ կունենամ․․․ Ռաֆայել Երանոսյան

Ամալյա Հովհաննիսյանն իր Look&Face հաղորդման շրջանակներում հյուրընկալել է դերասան Ռաֆայել Երանոսյանին:

Առավոտ լուսո WEEKEND. Ռաֆայել Երանոսյան - YouTube

Հետևել ենք սիրված դերասանի անկեղծ զրույցին, որի ընթացքում նա խոսել է իր սիրելիի հետ հարաբերությունների, երեխա ունենալու վախերի մասին:

Խոսելով անձնականի մասին`նա հետևյալը նշեց.

«Հերիքա ինչքան մնացինք տունը, հերիքա, ժամանակնա, որ արդեն ընտանիք կազմենք: Հետևորդներիս փոխարեն, որ միշտ ասում են`ժառանգ պետքա, ժառանգ ունեցի, ասեմ`շուտով կունենամ»:

Հաղորդավարուհու այն հարցին`արդյոք Ռաֆոն գտել է այն մարդուն, ում հետ ցանկանում է անցնել կյանքի մնացած ճանապարհը, դերասանը հետևյալ կերպ նշեց.

Актер Рафаел Ераносян попал в ДТП на трассе Ереван-Армавир — Armenia Today

«Երբեք չես կարող ասե`ինչ կլինի: Կարող է մի մարդու ընտրեսս, քեզ թվա թե նա է, նրա հետ ապրես 2-3 ամիս ու հասկանաս, որ չէ: Մարդուն ճանաչում են ժամանակի ընթացքում,մարդու հետ սկսում են դառնալ մեկը մյուսով ժամանակի ընթացքում, գտել եմ, կա էդ մարդը, ում հետ հաճելիա: Կա էդ մեկն, ում հետ որոշել եմ, ուզում եմ անցնել կյանքիս մնացած ճանապարհը, բայց չգիտենք`վաղը ինչ կլինի:Տարիքի հետ մի քիչ ուրիշ ձև ես դառնում, ուրիշ ձև ես սկսում մտածել, աշխարհհայացքդ ա փոխվում: Իմ համար ամուսնությունը շատ կարևոր ա, ես չեմ ուզում լինի նենց, որ` դե ասում էին, դրա համար ամուսնացա: Ուզում եմ, որ ամեն ինչը լինի սիրուն ու լավ, լինի հրաշալի ընտանիք:Կուզեի ավելի շուտ լիներ, բայց մենք չենք որոշում»:

Оцените статью