Մայրը 3.5 ժամով միայնակ է թողել երեխաներին․․․ Արցախում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի

Արցախում երկու մանկահասակ երեխաների մшհվшն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով (Անզգուշությամբ մահ պատճառելը)և 176-րդ հոդվածի 1-ին մասով (Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը): Հայտնում են ԱՀ դատախազությունից:

Ավտոմեքենայի մեջ 2 մահացած երեխա է հայտնաբերվել | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ  Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

«Վ. Ն.-ն, հանդիսանալով 14.03.2020թ. ծնված Լ. Ն.-ի և 20.12.2017թ. ծնված Գ.Ն.-ի մայր ծնողը, երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով, 2023 թ. հուլիսի 07-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում իրենց ժամանակավոր բնակության առաձնատանը վերջիններիս թողնելով առանց հսկողության՝ դուրս է եկել տնից, որից հետո նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում վերադառնալով, տեսել է, որ երեխաները տանը չեն:

Այնուհետև, հուլիսի 08-ին ժամը 07:30-ին, անչափահասներ Գ.Ն.-ն և Լ.Ն.-ն հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ-4 հասցեի մոտ կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ մшհшցшծ վիճակում:

Նշված դեպքի առթիվ 08.07.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով /Անզգուշությամբ մшհ պատճառելը/ և 176-րդ հոդվածի 1-ին մասով /Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը/ հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

Մարտակերտի շրջանում 3 և 6 տարեկան երեխաներ են մահացել. նրանք խեղդվել են  կայանված մեքենայի մեջ - BacTV

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի և Շահումյանի շրջանների դատախազությունը»:

Оцените статью