Մնում է հասկանանք, վերջը մարտի 7, մարտի 8, թե՞ օրինակ, ասենք մարտի 9-ը․․․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկարներ՝ շնորհավորելով կանանց մարտի 8-ը:

Նազենի Հովհաննիսյան | MediaMag

«Մնում է հասկանանք, վերջը մարտի 7, մարտի 8, թե՞ օրինակ, ասենք մարտի 9-ը: Հիմա լուրջ: Ամեն ինչ հնարավոր է կյանքում. ահավոր վատից մինչև անասելի լավը, անսպասելի երջանկությունից մինչև անհավանական սերը: Ամեն բան: Բայց կարևորագույնը, բոլոր ցավերից ու կորուստներից հետո անգամ, երեխայի պարզությամբ ժպտացող կինն է: Արցունքները աչքերի փայլի հետևում թաքցրած՝ ժպտացող կինը, էն կինը, որն ընկեր է, բժիշկ կամ հոգեբան, տնային տնտեսուհի կամ օսկարակիր դիվա, հերոսածին մայր է կամ լռությամբ քեզ հասկացող քույր, քո երեխան է կամ երեխայիդ մայրը։ Կինն Է, որը կողքիդ է ինչ էլ որ լինի, ով էլ որ լինես, որքան էլ որ մոլորվես կամ վերաձևավորվես:

Ուղղահայաց 8՝ ութը հորիզոնական ամվերջությունն է: Մարտի ութը՝ կնո՛ջ անվերջության նշանն է, աշխարհի գոյաբանական իմաստի ու անհատնում սիրո անվերջությունն է, համբերության ու ներումի՜ անվերջությունն է, չսպառվող Սիրո ու նոր ծնունդի հավերժությունն է: Չգիտեմ ՝ այս տոնն ինչի մասին է, բայց հստակ գիտեմ, թե կինն ինչի մասին է: Հերոսածին մայրերի և մայրերի օրհնված ամեն վայրկյանը բոլոր հավերժություններում շնորհավոր: Կարոտի անվերջությունը միայն սիրո հավերժությամբ կփարատվի: Մենք սիրում ենք Ձեզ»,- գրել է հաղորդավարուհին:

Оцените статью