Չեմ կարողացել քայլել, անմարդկային ցավեր էի ունենում․․․ Արսեն Սաֆարյան

Ամալյա հովհաննիսյանի  Look and Face հաղորդամն հյուրը սիրված երգիչ Արսեն Սաֆարյանն է։ Զրույցի ընթացքում Արսենը բավականին անկեղծ է եղել՝խոսելով իր կյանքի ծանր փուլի մասին։

Երկու գավաթ սուրճ» Արսեն Սաֆարյան - Հանրային հեռուստաընկերություն

Հաղորդավարուհին նշեց, որ վերջին շրջանն Արսենի համար բավական ծանր է եղել՝ոչ միայն երկրի իրավիճակով պայմանավորված, այլ նաև հենց Արսենի առողջական խնդրով։ Արսենը 3 բարդ վիրահատություն է ունեցել, հիմա էլ ձեռնափայտի կարիք ունի դեռ։

<<Երբ ինչ որ մի բան քեզ հետ չի լինում, դու չես կարող ավելի  լիարժեք պատկերացնել դրա դժվարությունը,ես միշտ ին ուժեղ մարդ եմ համարել և ոնց որ չեմ սխալվել։ Դիմացա, կար ժամանակ նույնիսկ անմարդկային ցավեր էր ունենում,ուղղակի սկսում ես կոմպլեքսավորվել, տնից դուրս չէի գալիս, նույնիսկ երբ ի վիճակի էի։Միշտ չեմ սիրել մարդու խղճոտ հայացքը դեպի ինձ, դա ինձ համար վիրավորական ա, թեկուզ հարգանքից , սիրելուց կարողա գա, բայց դա դուր չի եկել ինձ։ Դժվար պահեր էր, բայց անցա,շնորհիվ մեր հրաշալի բժիշկների կարողացա հաղթահարել,էդ ընթացքում կանգնած չէի երգում, հավատում էի, որ լավա լինելու, իհարկե ընտանիքս էր կողքիս, էսօր որտեսնում են՝ոնց եմ քայլում, փոքր երեխաների նման ուրախանում են։Չքայլելու խնդիր չէր, ուղղակի փառք Աստծո գիտեինք՝ինչ պետք է անենք, եղելա պահ՝չեմ քայլել, բայց խնդիրը լուծելուց հետո կարողացա քայել>>։

Արսեն Սաֆարյան – Showbiz.am

Արսենը խնդրի մասին խոսելիս նշեց, որ իր համար շոկային է եղել իմանալ, որ նման խնդիր ունի ինքը․

<<Միշտ մտքումս ասում էի՝ էնպիսի բաներով եմ անցել, սա էլ կանցնեմ։ Հոգեբանորեն բարդ էր էն իմաստով, որ կյանքիս որակին, աշխատանքւմ, ընտանիքում էր էդ ամենն ազդում։ Բայց էլի եմ ասում՝ 2 տարի տևեց, և մենք փառքով անցանք այդ ճանապարհը։ Շատ տեղերից հրաժարվել եմ երգելու,չէր ուզում ձեռնափայտով գնալ, բայց ուր էլ գնացել եմ ՝ուրեմն ուզում էր, պետք էր․․․Այլևս բուժման փուլ չկա, վերականգնողական շրջանա, ասել են՝նոր տղա ենք քեզ սարքում։ Էդպիսի բան կա չէ, ասւմ են՝տանը մնացի, պարզվեց նորմալ ընտանիք, երեխեք ունեմ, էդպես էլ եղավ, սկսեցի ավելի շատ շփվել, զրուցել նրանց հետ։ Վատ փուլ չէր, ուշադրության կենտորնում էի,բայց երբեմն նկատում էի, երեխաներիս տրամադրությունն էլ ընկնում էր, զգում էի՝նեղվում են․․․ Սովոր էին պապային շարժուն տեսնելուն։ Կնոջս հետ առանձին խոսում էին, ասում էին՝ոնց պիտի լինի, բայց հիմա , երբ տեսնում են ինձ, շատ են ուրախանում>>։

 

Оцените статью