Վարդան Ղուկասյանը կրկին անգամ ինձ կանգնեցրել է փաստի առաջ. Նանա Սարգսյան

Վարդան Ղուկասյանը կրկին անգամ ինձ կանգնեցրել է փաստի առաջ` կամ դառնում ես անկախ ավագանի, կամ դնում ես մանդատդ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամ Նանա Սարգսյանը և շարունակել.

 

«Ամեն դեպքում ցանկանում եմ պաշտոնական հատվածը շրջանցել ու գրել որպես կին, մայր այնուհետ նոր ավագանի։

Այո , ես սխալվել եմ։ Սխալվել եմ, երբ հավատացել եմ մարդկային արժեքներին, խոսքին, արդարամտությանը:

Սխալվել եմ, որ գտնվել եմ այս չափ անկեղծ, ազնիվ ու խոսքի տեր։ Սխալվել եմ , մարդկանց մեջ մշտապես բարին փնտրելով։

Բայց ես ունեմ արժեք, որին չեմ դավաճանում՝ ընտանիք, բարոյականություն, խոսքի արժեք։ Ես ունեմ աղջիկ, ով թանկ է իմ համար ամենից, ամենքից ու անգամ տիեզերքից, սակայն ունեմ նաև սկզբունք` խոսքս պահելու, շնորհակալ լինելու և պայման չխախտելու։

Եթե դիմացինս անցնում է իր պայմանը, ապա ես լինում եմ առավել անկոտրում։

Հիմա գրեմ որպես ավագանի.

Բազմիցս շնորհակալ եմ եղել Վարդան Ղուկասյանին մանդատի համար, որը արդարացիորեն օգտագործել եմ միմիայն քաղաքացու շահերը պահելու, հարցերը լուծելու համար, չունենալով գիշեր-ցերեկ։ Սակայն ցավոք դա չի գնահատվել ոչ Ղուկասյանի և ոչ էլ ոմանց կողմից, հակառակը , ամեն օր կանգնել եմ մի նոր խնդրի և ընտրության առաջ։ Մինչ օրս կատարել եմ հոգուցս բխող՝ շնորհակալ մարդուն վայել քայլեր, սակայն դա էլ չի գնահատվել ու հիմա….

Հիմա Վարդան Ղուկասյանը կրկին անգամ ինձ կանգնեցրել է փաստի առաջ` կամ դառնում ես անկախ ավագանի, կամ դնում ես մանդատդ։

Հիշեցնեմ, որ ես ինքս եմ ցանկացել մանդատը վայր դնել, սակայն Ղուկասյանի հորդորով չեմ արել այդ քայլը։ Ասել եմ նաև, որ անկախ ավագանի կդառնամ երբ լինի որոշակի քայլեր, սակայն կրկին խախտվել է պայմանը ու հիմա ես պիտի ընտրեմ կամ դնում եմ, կամ անկախանում, հակառակ դեպքում Վարդան Ղուկասյանը կհայհոյի ինձ, իմ ընտանիքին։

Հայտարարում եմ, որ ունեմ երբեմն ինձ խանգարող համառություն, չափից շատ ազնվություն ու սկզբունքայնություն` իմ հետ նման կերպ չեն խոսում, ինձ չեն վախեցնում, ինձ չեն արհամարում։

Ես այդ մանդատը վաստակել եմ իմ աշխատանքի շնորհիվ , քաջության ու ազնվության շնորհիվ ու չեմ պատրաստվում այն տալ մեկ ուրիշին։ Ես Վահան Ավագյանը ու Վահե Եսայանը երբեք չեն վախեցել, գնացել ենք դժվար ճանապարհով, գնացել ենք մեր երկրի ու քաղաքի համար, այլ ոչ թե որևէ անհատի, մենք չենք փախել, չենք պախկվել ծանր օրերին ի տարբերություն շատ շատերի, որի արդյունքում ևս ստացել ենք հանրության վստահությունը։

Եվ ուրեմն.

Չեմ դառնում անկախ ավագանի, որովհետև ես հավատարիմ եմ այն մարդկանց ովքեր ինձ բերել են այդ կուսակցություն և ծանոթացրել Վարդան Ղուկասյանի հետ։ Ինչպես նաև չեմ դավաճանել ոչ ոքի այս խճճված պատմության ողջ ընթացքում։

Մշտապես դատապարտել եմ հայհոյանքը, հատկապես երեխաների և ծնողների հասցեին հնչած ու դա կփաստի նաև Վարդան Ղուկասյանը, ում բազմիցս ասել եմ այդ մասին։

Ինչևէ, հերթը հասավ ինձ.

Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված պիտի այս ամենին ականատես լինի, ներողություն եմ խնդրում իմ հարազատներին, որոնց անհանգստություն եմ պատճառում և ներողություն եմ խնդրում այն մարդկանցից որոնց երեխաներին հայհոյել է Վարդան Ղուկասյանը, իսկ ես ընդամենը դատապարտել եմ դա` չանելով ռադիկալ քայլեր։

Ես Նանան եմ Սարգսյան, ով Երևանցի է` քաղաքում է ու միշտ իր խոսքերի համար պատասխանատու, ով չի դավաճանում իր սկզբունքները։

Վերջում.

Խաղաղություն բոլորիդ ընտանիքներին, զավակներին և ծնողներին։

Ի գործ հանուն Երևանի ու երևանցու»:

Оцените статью