Վերջին լուրը՝ սահմանին տիրող իրավիճակի և վիրավորների վերաբերյալ

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է:
Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Իրավիճակը սահմանագոտում՝ ժամը 09:50-ի դրությամբ
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Оцените статью