Օդի ջերմաստիճանը էլի է նվազելու․ առաջիկա 5 օրերի եղանակը

Երևան քաղաքում՝ մայիսի 2-3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`մայիսի 2-3-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 4-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Оцените статью