38 ժամ դժոխային ճանապարհից հետո մեզ դիմավորեցին աշխարհի ամենամեծ հոգատարությամբ, ամենաանկեղծ սիրով, ջերմ սրտերով․․․ա՜խ հայեր ջան

Շող Սարգսյանը գրում է․

38 ժամ դժոխային ճանապարհ։ աննկարագրելի հոգնածության, հոգեմաշ տեսարանների, հարազատ հողից ներում խնդրելու անիմաստ փորձերի, նվաստացուցիչ ստուգումների ու ապրելու իմաստ որոնելու այդ դժոխային ճանապարհից հետո մեզ դիմավորեցին աշխարհի ամենամեծ հոգատարությամբ, ամենաանկեղծ սիրով, ջերմ սրտերով ու տաք թեյով։

Ես չեմ գտնում բառեր իմ երախտագիտությունը փոխանցելու ձեզ՝ իմ թանկ ու սիրելի հայեր, ճանապարհին մեզ դիմավորող ու մշակույթի կենտրոնում մեզ գլուխ դնող, ամեն ինչով օգնող ու հասնող ամենաԿամավորներ։

Այս անորոշության մեջ, այս սարսափելի օրերին դուք կարողացել եք սփոփել ու փոքրիկ ժպիտ պարգևել։ Գրկում եմ բոլորիտ՝ ծանոթ ու անծանոթ։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality ուզում եմ ձեր աշխատանքը տեսնեն ու գնահատեն բոլորը։
Սյունեցիներ, գորիսեցիներ, կոռնիձորցիներ, հայեր, մարդիկ, արցախցիների անունից երախտապարտ եմ ձեզ։
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն Արտյոմ Աղաջանյանի ընտանիքին, որ ոչ միայն տեղ գտան մեր մեծ ընտանիքի համար իրենց տանը, այլև գտան ճիշտ խոսքեր՝ մեզ փոքրիկ հույս վերադարձնելու համար, ինչը, կարծում եմ, այս օրերին ամենակարևորն է։

Оцените статью