4 զինծառայող մեքենայով գլորվել են 15 մետր. մանրամասներ

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է. «Քանի որ երեկ ինձ դիմած լրատվամիջոցներին խոստացել էի տեղեկատվություն հրապարակել ավելի ուշ, հիմա հայտնում եմ հետևյալը․

Սյունիքում ավտոմեքենան մոտ 15 մետր գլորվել՝ հայտնվել է դաշտամիջյան հատվածում. հոսպիտալացվել է 4 զինծառայող
2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։
Նախնական տվյալներով վերջիններս վնասվածքներն ստացել են մարտի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած Մերսեդես CLK 320 մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն:

Yerevan.Today | Զինծառայող է կալանավորվել
Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:
Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են»։

Оцените статью