«9 էջանոց նամակ էր գրել». Վահեի հայրը մանրամասներ է հայտնում

Ինչպես հայտնել էինք 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում, 29.07.2026թ. առավոտյան դուրս էր եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չէր վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից։

Նա անհետացել էր գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են Վահե Ապիկյանին։

Վահեի հայրը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել։

Նա նաև նշել է, որ երեխան ամաչել է իր արարքի համար և ոչ մեկի աչքերին չէր նայում։

Նրա խոսքով՝ այդ քայլին գնացել է, քանի որ ցանկացել է մենակ մնալ։

Տեսանյութը ստորև․

Оцените статью