Քաղցրաշենի դպրոցը գրառում է կատարել Տաթև Ֆախուրյանի անժամանակ մահվան կապակցությամբ

Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցից տեղեկացնում են, որ անժամանակ կյանքից հեռացել է իրենց դպրոցի սան Տաթև Ֆախուրյանը։

<<Սա անդառնալի և ծանր կորուստ է մեր կրթօջախի համար։
Դպրոցի տնօրենությունը, մանկավարժական և աշակերտական անձնակազմը կիսում են ծանր կորստի վիշտը և իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնում Տաթևի ընտանիքին, հարազատներին ու դասընկերներին։
Սիրելի՛ Տաթև, դու միշտ կմնաս մեր հուշերում որպես անմեղության ու լույսի մարմնացում։
Ննջի՛ր խաղաղությամբ, մեր թանկագի՛ն աղջիկ>>:

Оцените статью