«Այստեղ ոչ մի հակառուսականություն չկա». Ժիրայր Սեֆիլյան

«Այստեղ ոչ մի հակառուսականություն չկա». Ժիրայր Սեֆիլյան

«Պետք չէ լինել այս կամ այն աշխարահաքաղաքական բևեռի ծառան»,- հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Մենք վերջապես պիտի սովորենք մեր շահերին տեր լինել: Ովքեր ապագա Հայաստանում կառավարեն մեր երկիրը, պիտի առաջնորդվեն միմիայն մի սկզբունքով՝ միմիայն մեր շահերը: Այն պետությունը, որը հակադրվում է մեր շահերին, մենք պիտի համապատասխան կեցվածք դրսևորենք»,- նշեց Սեֆիլյանը:

«Ուստի, եթե այստեղ կծու խոսքեր են հնչում Կրեմլի մասին, ապա հանգիստ տարեք. մենք իրավունք ունենք իրերն իրենց անունով կոչելու, այստեղ ոչ մի հակառուսականություն չկա»,- հավելեց նա:

Աղբյուր

Like this post? Please share to your friends: