Դու մեծացրել ես հիմարի…

Երեք տարի առաջ որդուս հետ մեկնում էինք Եգիպտոս։ Նա այդ ժամանակ 9 տարեկան էր։ Ինքնաթիռը, որով մեկնում էինք, մեծ էր՝ ամեն շարքում 3-4-3 նստատեղ, և մենք նստած էինք այն շարքում, որում 4 նստատեղ էր։ Մեր կողքը նստած էր 30-ամյա մայրիկ իր դստեր հետ։

Ոչինչ, ինչպես ասում են, փորձանք չէր կանխատեսում։ Նրանք նոր էին նստել, երբ մայրը սկսեց զանգահարել ինչ-որ մեկին, որ Մոսկվայի մյուս ծայրից շտապ հասնի օդանավակայան, որտեղից մենք թռել էինք, և այդ կինը զրոյացրել էր կրեդիտ քարտը, որը նոր էր ձևակերպել՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու։

Նա ինքնաթիռին սպասելու ժամանակ անգործության պատճառով խոսքի էր բռնվել բանկի աշխատակցի հետ, և հանկարծակի այդ քարտը ձևակերպվել էր։ Արդեն ինքնաթիռի մեջ տիկնոջը սկսեցին տանջել անորոշ կասկածները։

Համաձայնվեք, որ այս ամենը հերիք էր իր հանդեպ ուշադրություն գրավելու համար։

Մինչ կինը շփվում էր հեռախոսով, նրա մոտ 5-6 տարեկան աղջնակը գունավոր ֆլոմներով ներկեց մայրիկի ջինսե տաբատը։ Մայրը այդ ամենին ուշադրություն դարձրեց այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ էր։ Ավելին, միակ բանը, որ նա ասաց եղավ սա՝ «Դուստրս, դե չի կարելի այսպես»։
Որից հետո աղջիկը սկսեց ճչալ, հիստերիայի մեջ ընկավ գետնին, զայրույթից սկսեց մայրիկի մազերը քաշել այն պատճառով, որ նրան ինչ-որ բան չէր տվել, բարձրացավ նստատեղի վրա և ոտքերով սկսեց հարվածել հետևում նստած տղամարդուն։ Այսպիսով այդ երեխան ստեղծեց «տոն» շրջապատի համար։ Հանկարծակի այդ փոքրիկ հրեշը ուշադրություն դարձրեց ամենահասանելի թիրախին՝ իմ որդուն, որը կողքս էր նստած։

Հարկ է նշել, որ իմ 5 տարեկան տղան երգելով կարդում է։ Ինձ դպրոցում ծաղրում էին ամեն օր գրադարան գնալու համար, չնայած, որ մինչ օրս գրում եմ սխալներով, բայց տղաս ինձ գերազանցեց. ամբողջ թռիչքի ժամանակ հանգիստ նստած գիրք էր կարդում։

«Հրեշը» հարձակվեց տղայիս վրա և սկսեց դուրս շպրտել նրան նստած տեղից։ Ես դիմեցի աղջնակի մորը՝ հասկանալով, թե ինչ պատասխան եմ լսելու։ Նա արհամարհանքով նայեց մեզ և աղջկան ասաց՝ «Աղջիկս, տեսնո՞ւմ ես, բոլոր տղամարդիկ այդ տարիքից արդեն ավանակներ են, նրանցից ոչինչ չես կարող սպասել», իսկ ինձ՝ «Ձեր երեխան կարող էր զիջել»։

Ի՞նչ, զիջե՞լ։ Ավելին, տեղն ազատե՞ր։

Գոյություն ունի սահման, որից այն կողմ նենգության վրա չես զայրանում, այլ այն առաջացնում է զարմանք և ծիծաղ։

Հետո աղջնակի վրա կարծես շարժիչ դրած լինեին, նա սկսեց վազվզել՝ թափթփելով ուղևորների բաժակները, ուտելիքը և այլ իրերը։ Այս ամենը կատարվում էր արդեն Հուրգադա հասնելուն մոտ։

Հանուն ինչի՞ եմ գրում այս ամենը։ Հանուն մեկ արտահայտության, որն ասաց այդ կինը, երբ մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց։

Նա ևս մեկ անգամ արհամարհանքով նայեց մեզ և ասաց՝ «Բոլոր երեխաներն ինչպես երեխա խաղում են, վազում, միայն դու հիմարի ես մեծացրել։ Ամբողջ թռիչքի ժամանակ նստեց և կարդաց հիմարի նման!»։

Like this post? Please share to your friends: