Ես շատ հարուստ ծնողներ ունեմ

Ես ապահովված ընտանիքից եմ, ծնողներս հարուստ են, ամբողջ կյանքս ապրել եմ շքեղության մեջ՝ երեք հարգանի բնակարան քաղաքի կենտրոնում, թանկարժեք իրեր, հեռախոսներ, ծով, հանգիստ և այլն, և այլն։ Եղել է այն ամենը, ինչի մասին երազում են այլ մարդիկ։ Ընդունվեցի մեծ վարկանիշ ունեցող ԲՈւՀ։ Եվ… սիրահարվեցի…

Սիրահարվեցի մի փոքր քաղաքի շատ աղքատ ընտանիքից տղայի։
Գլխակորույս սեր էր։ Եղավ նաև առաջին մտերմությունը, առաջին
սխրանքները և ամեն ինչ։ Նրան սիրում էի կյանքիցս շատ։ Իսկ նա ինձ հանգիստ էր վերաբերվում, առանց ֆանատիզմի, այնպես, ինչպես կամ։ Երբեք նվերներ չէր նվիրում, ամպագոռգոռ բառեր չէր ասում։ Նա դուր էր գալիս ծնողներիս, բայց նրանք անհանգստանում էին դասերիս համար։ Բայց ես ոչ ոքի չէի լսում, ինձ ղեկավարում էր զգացմունքներս։ Դե, ես էլ, ամբողջությամբ սիրահարված հիմարիկ, թողեցի ուսումս առաջին կուրսում, 18 տարեկանում նրան համոզեցի ամուսնանալ ինձ հետ, թողնելով հարմարավետությունը՝ տեղափոխվեցի ծայրամասում գտվող նրա փոքրիկ մեկ սենյականոց բնակարան։ Ես ոչ ոքի չէի լսում, մտածում էի, որ սիրելիիս հետ խրճիթում էլ կապրեմ, հետո ինչ, որ տղան աղքատ է, սովոր չէ մեծ փողերի։ Անհանգստանալու ոչինչ չկա։ Ես կարծում էի, որ մենք միասին ամեն ինչ կարող ենք։ Ես երազում էի, թե ինչպես ենք մեր երեխաներին մեծացնելու, ինչպես ենք միասին կատարելագործվելու, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ֆիլմում։

Արդյունքում՝ ուսերիս է նստել 20 տարեկան «ստեղծագործ արարած, ով փնտրում է իրեն այս կյանքում», իսկ ես, ինչպես անիծված, աշխատում եմ խանութում, որ ինչ-որ կերպ գոյատևենք։ Ոչ կրթություն, ոչինչ։

Հայրս օգնություն է առաջարկում, իսկ ես ամաչում եմ և հրաժարվում։ Ամուսինս տանը նստած է և անընդմեջ հաջող կարիերայից է խոսում, որը չի սպասվում իրեն։ Մեծ ամբիցիաներ, որոնց հետևում մեծ հաշվով ոչինչ չկա։ Ես խորապես դժբախտ եմ, և շատ եմ փոշմանում, որ երբեք չեմ լսում ծնողներիս։ Նրանք իմ համար բացահայտեցին ողջ աշխարհը, հոգի ու սիրտ դրեցին, իսկ ես սպանում եմ իմ տարիներն ու հնարավորությունները մի մարդու հետ, որին մեկ շիշ գարեջրից և կիթառից բացի ոչինչ հարկավոր չէ։ Իսկ ծնողներիս մոտ վերադառնալն ամոթալի է։ Ես ցավում եմ նրանց համար, քանզի նրանք մտածում են, որ ես երջանիկ եմ։ Չեմ ցանկանում հիասթափեցնել սիրելի ծերուկներիս։

Like this post? Please share to your friends: