Երթուղայինում հասկանում եմ, որ դրամապանակս մոռացել եմ և գումար չունեմ. ես ինձ չկորցրեցի: Ծիծաղում էին բոլոր ուղևորները

Երթուղայինով գնում եմ տուն և հանկարծ հասկանում եմ, որ դրամապանակս մոռացել եմ աշխատանքի վայրում և գումար չկա մոտս: Ի՞ն չ անեմ: Որտեղի՞ց գումար տամ:

Ինչ ամոթ է…

Վարորդը նայում է հայելու մեջ և ասում.

-Փոխանցեք ուղեվճարները:

Սկսեցի քրքրել պայուսակս, գուցե մանր գտնեմ, բայց միայն շոկոլադ գտա, որն այդ օրն ինձ հյուրասիրել էին:

Իսկույն գլխումս միտք ծագեց:

Փոխանցեցի շոկոլադե սալիկը, այն ձեռքից ձեռք անցնելով՝ հասնում է վարորդին: Բոլորը ծիծաղում են: Վարորդը զարմացած նայեց տարօրինակ վճարին:

Իսկ հետո ժպտաց և ասաց.

-Փոխանցեք մանրը…

Ինձ երկու հատ շոկոլադ փոխանցեցին:

Պարզվեց, որ վարորդը շատ հումորով էր…այդ օրը բոլոր ուղևորներն իջան բարձր տրամադրությամբ:

Պատվիրեք Ձեր մեքենան Аренда Авто в Ереване կայքում և ստացեք լավագույն առաջարկները համացանցում

Like this post? Please share to your friends: