Ընտանեկան գաղտնիք…

Գրեթե անմիջապես հարսանիքց հետո մենք որոշեցինք երեխա ունենալ: Ամուսինս լավ աշխատանք ուներ, բնակարանը մինչև հարսանիքն էր գնել:

Սակայն անցավ 4 տարի, բայց մենք այդպես էլ չկարողացանք փոքրիկ ունենալ:

Այդ ժամանակ սկսեցի վճարովի հիվանդանոցներում հետազոտություններ անցնել:

Բժիշկը ստուգեց իմ հետազոտությունների արդյունքները և անչափ ուրախալի լուր հայտնեց.

-Դուք լիովին առողջ եք: Թող ձեր ամուսինը նույնպես գա՝ ստուգումներ անցնելու:

Ամուսնուս ամեն ինչ պատմեցի, և նա հաջորդ օրը գնաց հիվանդանոց: Սակայն ընթացքում զանգերիս չէր պատասխանում, իսկ տուն վերադարձավ շատ ուշ ժամի:

Ամուսինս կոտրված էր: Բժիշկն ասել էր, որ նա երբեք չի կարողանա երեխա ունենալ: Նրան առաջարկել էին արհեստական բեղմնավորման տարբերակը, բայց ամուսինս դեմ էր եղել:

Ես չգիտեի ինչ անել, ուղղակի արտասվում էի…

Գիշերն ինձ մի միտք այցելեց. ինչ կլինի, եթե երեխա որդեգրենք:

Առավոտյան ասացի ամուսնուս, իսկ նա ասաց, որ պետք է մտածել այդ հարցի շուրջ:

Որպիսի թաքցնենք որդեգրումը, մենք արձակուրդ վերցրեցինք և գրեթե կես տարով հեռացանք մեր քաղաքից: Ես սկսեցի հավաքել որդեգրման համար բոլոր փաստաթղթերը: Մենք այնքան երջանիկ էինք, երբ ընդունեցին մեր թղթերը և դրական պատասխան տվեցին: Իսկ հետա ասացին, որ հենց ծննդատանը հրաժարվեն ինչ-որ երեխայից, կզանգեն և կտեղեկացնեն մեզ:

Վերջապես ստացանք երկար սպասված զանգը…գնացինք երեխային տեսնելու:

Բուժքույրը բերեց մի երեխայի: Նա քաղցր քնած էր: Հետո ասաց, որ սպասենք, մի ուրիշ փոքրիկի էլ բերի, որ ընտրենք:

Похожее изображение

Ես ասացի, որ հարկավոր չէ: Մենք հենց այդ երեխային էլ կվերցնենք:

Բուժքույրն ասաց, որ երեխան տղա է: Փոքրիկը անուշ ձգվեց և սկսեց թափահարել փոքրիկ թաթիկները: Ես գրկեցի նրան և ամուր սեղմեցի կրծքիս: Ես չեմ կարող նկարագրել այդ պահին տածած զգացմունքներս:

Մենք վերցրեցին երեխային, նրա անունը դրեցին Գոռ: Եվ արդեն լիարժեք ընտանիք կազմած՝ վերադարձանք մեր քաղաք: Բոլորն ուրախացել էին մեզ համար:

Ես դեկրետ գնացի: Ինձ ամբողջությամբ նվիրեցի երեխային: Ես ու ամուսինս երջանիկ էինք Գոռով:

Похожее изображение

Մի օր էլ, հենց Ամանորից առաջ, ես հանկարծ ուշագնաց եղա:

Երբ բժիշկը ստուգեց ինձ, ժպտալով ասաց.

-Մի անհանգստացեք: Այդպես լինում է տոքսիկոզի ժամանակ:

Այդ երեկո մենք վիճեցինք: Ամուսինս ինձ կասկածում էր դավաճանության մեջ: Ես երդվում էի, որ նման բան չեմ արել…

Վստահ լինելու համար, ամուսինս գնաց այն բժիշկի մոտ, ով իրեն ասել էր, որ չի կարողանա երեխա ունենալ: Զրույցի ընթացքում պատմել էր, որ մենք երեխա ենք որդեգրել: Ինչին բժիշկը պատասխանել էր.

-Այո, ձեր դեպքն առաջինը չէ: Նման հրաշք հաճախ լինում է այն ընտանիքներում, որտեղ երեխա են որդեգրում:

Այժմ մենք արդեն նաև դուստր ունենք…և երջանիկ ենք մեր ստեղծած աշխարհում…

Ամեն Ինչ շինությունների դիզայնի մասին, նաև дизайн спальни 2020 տենդենցները կարող եք գտնել Дизайн Дома կայքում

Like this post? Please share to your friends: