Ընտրեք ՈՍԿԵ ՁԿՆԻԿԻՆ և իմացեք, արդյո՞ք կկատարվի ձեր բաղձալի ցանկությունը

Սա պարզապես հրաշալի թեստ է: Լցնում է դրականով և լավ տրամադրություն է պարգևում:

Պատկերացրեք, որ կանգնած եք լճի ափին, որտեղ հազարավոր ձկներ են լողում: Նրանք բոլորը բարի են և կատարում են միայն բարի երազանքները: Այժմ ցանկություն պահեք և ընտրեք ձկան համարը՝ 1, 2, 3 կամ 4: Իսկ այժմ նայեք ձեր ընտրած ձկնիկին և կարդացեք պատասխանը:

Ձկնիկ 1

Սա ամենաերիտասարդ ձկնիկն է և այդքան էլ փորձառու չէ: Բայց նա լսեց ձեր ցանկությունը և անպայման կկատարի այն մոտակա ժամանակներում: Ձեր ցանկությունը շատ անսպասելի կիրականանա: Այնպես որ, զինվեք համբերությամբ: Շուտով ամեն ինչ կլինի:

Ձկնիկ 2

Ձկնիկը լսեց ձեր ցանկությունը և թափահարեց պոչիկը: Ձեր ցանկությունը կկատարվի, բայց իմացեք, որ դրա համար ժամանակ է պետք: Որպիսի ձեր ցանկությունն ավելի արագ կատարվի, դուք էլ դրա համար պիտի որոշակի ջանքեր գործադրեք:

Ձկնիկ 3

Այս ձկնիկն այնքան էլ հասարակ չէ: Չնայած նրա պարզ արտաքինին՝ իր մեջ հզոր ուժ է թաքնված: Բացի այդ, ձեր տանը շուտով մեծ ուրախություն է լինելու:

Ձկնիկ 4

Այս ձկնիկը ձեզ ուրախ ողջունում է: Նա ուզում է ձեզ հիշեցնել այն մասին, որ դուք արդեն շատ բան ունեք, բայց չեք գնահատում: Ձկնիկը միայն մասնակի կկատարի ձեր ցանկությունը: Մյուս մասն ինքներդ պիտի անեք: Բայց մի հուսահատվեք, ամեն ինչ սպասվածից հեշտ է լինելու: Ձկնիկը ձեզ պարգևատրում է խոստանում՝ ձեր չարչարանքի դիմաց:

 Դիտեք Анасце цнвацнерн հայկական սերիալը անցնելով հղումով

Like this post? Please share to your friends: