«Վիրավոր զինծառայողները, մինչև հաշմանդամության կարգ ստանալը, 300 հազար դրամ փոխհատուցում կստանան». Մեսրոպ Առաքելյան

«Վիրավոր զինծառայողները, մինչև հաշմանդամության կարգ ստանալը, 300 հազար դրամ փոխհատուցում կստանան». Մեսրոպ Առաքելյան

Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը:

«Առաջարկվող միջոցառումը ենթադրում է, որ որոշ հիվանդությունների և վնասվածքների գծով, երբ ակնհայտ է, որ այդ քաղաքացիներն առաջիկայում ստանալու են հաշմանդամության խումբ, մինչև հաշմանդամության խմբի ստացումը նրանք հնարավորություն ունենան հիմնադրամի կողմից ստանալ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նախարարը նշեց, որ այս պահին հիմնադրամն ունի նման գործառույթ. յուրաքանչյուր ամիս իրականացնում է աջակցության տրամադրում 100 հազար դրամի չափով:

«Համաձայն միջոցառման՝ առաջարկվում է այդ գումարը պետբյուջեի միջոցներով ավելացնել ևս 200 հազար դրամով և մինչև 6 ամիս ժամկետով այդ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ ամսական 300 հազար դրամ աջակցություն՝ մինչև հիմնադրամի հիմնական շահառու դառնալը և օրենքով սահմանված հատուցումները ստանալը»,- հավելեց նա:

Աղբյուր

Like this post? Please share to your friends: