Տնօրենը կանչեց աշխատակցուհուն. նա արցունքոտ աչքերով դուրս եկավ այնտեղից, ձեռքերը դողում էին…

Արդեն 5 տարի աշխատում եմ ֆինինսական ընկերությունում: Այդ նույն ընկերությունում աշխատում է մոտ 200 հոգի: Մեր տնօրենը շատ կոշտ մարդ է: Մեզ մոտ կան մի շարք կանոններ և դրույթներ: Աստված չանի, եթե հանկարծ ինչ-որ մեկը խախտի դրանք…մոտ մեկ ժամանոց խոսակցությունն ապահովված է:

Փորձում ենք ավելորդ անգամ չմտնել տնօրենի աշխատասենյակ, չընկնել նրա աչքին: Եթե ուրիշ աշխատանք գտնելու հնարավորություն լիներ, մենք բոլորս դուրս կգայինք աշխատանքից…բայց դա այնքան էլ հեշտ չէ:

Մի օր տնօրենն իր մոտ կանչեց մեր աշխատակցուհիներից մեկին՝ Աննա անունով: Աննան միայնակ մայր է: Երբ մոտ կես ժամ տևած զրույցից հետո Աննան դուրս եկավ տնօրենի աշխատասենյակից, նա արտասվում էր, ձեռքերը դողում էին, հազիվ էր իրեն պահում ոտքերի վրա: Աշխատակիցները հանգստացրեցին նրան, այդ ժամանակ էլ Աննան պատմեց, թե ինչ է եղել:

Աննայի մոտ մեկ տարի առաջ դժբախտություն է եղել: Նրա 7 ամյա որդու մոտ հայտնաբերվել է օնկոլոգիական հիվանդություն: Մեկ տարի ապարդյուն բուժվելուց հետո առաջացել է երեխային Գերմանիա՝ բուժման տեղափոխելու անհրաժեշտություն: Քանի որ Աննային մեծ գումար էր հարկավոր, մոտ 50 միլիոն դրամ, նա որոշեց շտապ վաճառել բնակարանը:

Եվ ահա տնօրենը կանչում է նրան և տալիս Գերմանիայում բուժման վճարի կտրոնը և արձակուրդի տեղեկանքը:

Պարզվեց, որ տնօրենը, ում մենք համարում էինք անհոգի և դաժան, իր սեփական միջոցներից տրամադրել է 50 միլիոն դրամ, որպիսի մի երեխայի կյանք փրկի: Այդ դեպքից հետո մենք սկսեցիքն հարգել նրան:

Այժմ Աննան երեխայի հետ միասին Գերմանիայում է: Մենք ամբողջ աշխատակազմով սպասում ենք նրա վերադարձին:

Առողջություն երեխային…

 Ամեն Ինչ շինությունների, սենյանկների դիզայնի մասին, նաև модные обои 2020 թվականի թրենդերը ու տենդենցները կարող եք գտնել մեր գործընկերներ՝ Дизайн Дома կայքում

Like this post? Please share to your friends: