Ահա հազի դեմ իդեալական կոնֆետների բաղադրատոմսը

Այս բնական միջոցը շատ արդյունավետ է հազի դեմ պայքարում: Իսկ ամենակարևորն այն է, որ այս մեթոդով հեշտ կլինի բուժել նաև երեխաներին՝ չվախենալով կողմնակի ազդեցությունից և օրգանիզմին վնաս հասնելուց:

Բաղադրիչները կան գրեթե բոլորի տանը:

Մեղր

Մեղրն օժտված է հակաբակտերիալ հատկություններով, հանգստացնում է կոկորդի ցավը: Նվազեցնում է հազը և պայքարում է շնչառական ուղիների բորբոքման դեմ:

 

 

Կոկոսի յուղ

Ոչնչացնում է բակտերիաները, սնկերը և վիրուսները:

 

 

Դարչին

Դարչինը պայքարում է բորբոքման դեմ, ունի հակաօքսիդանտ հատկություններ, նաև պայքարում է բակտերիաների դեմ:

 

 

Ինչպես պատրաստել բուժիչ կոնֆետները

Տարրայի մեջ 7 ճ.գ. կոկոսի յուղ լցրեք և հարեք՝ մինչ այն փրփուրի տեսք կստանա: Քիչ-քիչ ավելացրեք 7 ճ.գ. մեղր: Խառնուրդը հարկավոր է անդադար հարել: Ընթացքում ավելացրեք նաև դարչինը: Պիտի ստացվի խիտ մածուկի նման զանգված:

Սառույցի ամանի մեջ լցրեք խառնուրդը և մոտ 30 րոպեով դրեք սառցարանը: Դրանից հետո պահեք սառնարանում:

Հիվանդությունը կանխարգելելու համար ընդունեք մեկ բաժին, իսկ եթե հիվանդացել եք, ապա ընդունեք լրացուցիչ բաժին՝ կոկորդի ցավը թեթևացնելու և հազը վերացնելու համար:

 

 Լավագույն բաղադրատոմսերը, այդ թվում печенье на кефире կգտնեք մեր գործընկերների կայքում

Like this post? Please share to your friends: