Դեռահաս որդու նամակը՝ ծնողներին. վատ գնահատականներից ավելի վատ բաներ էլ կան

Ուսումնական տարվա վերջին օրն էր: Հայրը՝ անցնելով որդու ննջասենյակի կողքով, նկատեց, որ ամեն ինչ հավաքաված է, նույնիսկ անկողինն է ծածկած: Թվում էր, որ որդին հավաքել է իրերն ու հեռացել:

Հանկարծ հայրը սեղանի վրա նամակ նկատեց: Ծրարի վար գրված էր «Հայրիկիս»: Դողացող ձեռքերով հայրը բացեց նամակն ու սկսեց կարդալ.

«Սիրելի հայրիկ, ստիպված եմ քեզ նամակի միջոցով հայտնել, որ հեռացել եմ տանից  նոր ընկերուհուս հետ, քանի որ գիտեի, որ դու ու մայրիկն ինձ չեք հասկանա: Ես նրան շատ եմ սիրում, բայց գիտեի, որ դեմ կլինեք մեր միությանը՝ նրա պիրսինգի, դաջվածքների, բայկերի հագուստի և նրա պատճառով, որ նա ինձանից մեծ է տարիքով: Բայց միայն զգացմունքները չեն, որ կարևոր են այս պահին: Նա հղի է:

Նրա անունը Դանա է: Նա վստահ է, որ մենք միասին երջանիկ կլինենք: Չէ որ նա անտառում տնակ և շատ վառելու փայտ ունի: Մենք երազում ենք շատ երեխաներ ունենալ: Նաև Դանան աչքերս բացել է, և ես հիմա գիտակցում եմ, որ մարիխուանան այնքան էլ վնասակար չէ:

Մենք պլանավորում ենք աճեցնել այն մեզ, նաև վաճառքի համար, որ կոկայինի գումար ունենանք, այն նույնպես անվնաս է չափավոր քանակությամբ: Իսկ մինչ այդ աղոթելու ենք, որ ՁԻԱՀ-ի դեմ բուժում հայտնաբերեն, որ բուժենք Դանային, նա արժանի է դրան:

Սիրով, քո որդի Ալեքս:

Հ.Գ. Հայրիկ, ես այս ամենը հորինել եմ: Ես ընկերոջս տանն եմ:  Պարզապես ուզում էի հիշեցնել քեզ այն մասին, որ դպրոցական վատ գնաատականներից ավելի վատ բաներ էլ կան: Դրանք գրել և դրել եմ խոհանոցի սեղանին, կարող ես տեսնել: Զանգիր այն ժամանակ, երբ արդեն կարելի լինի վերադառնալ: Սիրում եմ ձեզ:»

https://hayerov-tv.com/ հայկական սերիալները կարող եք նայել Hayerov TV կայքում

Like this post? Please share to your friends: