«Ես բարոյական առումով կանգնել եմ այստեղ». դատարանի շուրջ հավաքվածները հրաժարվում են խոստովանել, որ եկել են Ծառուկյանին աջակցելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Դատարանի շենքի մոտ են բազմաթիվ համակիրներ ու ոստիկաններ: Սակայն հատկանշական է, որ դատարանի շուրջ հավաքվածներից գրեթե ոչ մեկ չի խոստովանում, որ եկել է աջակցելու Գագիկ Ծառուկյանին: Նրանք պնդում են, թե պարզապես անցնում են, կամ ուղղակի եկել են հետաքրքրությունից դրդված: Միայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի տղամարդ բերման ենթարկվելու պահին բացականչեց՝ «Տո ես Ծառուկյանի ջանին մեռնեմ»: Դատարանի դիմացի ծառին հենված մի կին էլ, պատասխանելով հարցին, թե այստեղ է Ծառուկյանին աջակցելո՞ւ համար, պատասխանեց. «Ոչ, ես բարոյական առումով կանգնել եմ այստեղ»:

Like this post? Please share to your friends: