Ինչպես ուտել կաթնաշոռը ընթրիքին՝ նիհարելու համար

Կաթնաշոռը՝ սպիտակուցի լավագույն աղբյուրներից է: Այն շատ են օգտագործում նաև սպորտսմենները:

Կաթնաշոռը համարվում է դիետիկ մթերք, այդ պատճառով էլ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նիհարել, խորհուրդ են տալիս ընթրիքին կաթնաշոռ ուտել:

Ահա մի քանի հետաքրքիր բաղադրատոմս.

Աղցան՝ կաթնաշոռով և բանջարեղենով:

Կտրատեք քաղցր պղպեղ, լոլիկ, ավելացրեք կաթնաշոռ, կտրատած սոխ և համեմեք ըստ ձեր ճաշակի:

 

Բանանով կաթնաշոռ:

Կտրատեք բանաը, ավելացրեք կաթնաշոռը և խառնեք: Պարզ, դիետիկ և համեղ է ստացվում:

 

Կանաչիով կաթնաշոռ

Կանաչիների տարբեր տեսակներ կտրատեք, ավելացրեք կաթնաշոռը և մի քիչ բնական յոգուրտ: Ավելացրեք նաև 2 հատ եփած ձու, ցանկության դեպքում էլ՝ սխտոր: Դիետիկ ուտեստը պատրաստ է:

Այս բաղադրատոմսերով պատրաստված ուտեստները հանգիստ կարող եք օգտագործել ընթրիքին՝ չանհանգստանալով ավելորդ կիլոգրամներ հավաքելու համար:

Փնտրեք և գտեք ejan aviatomser մինչև 47% զեղչով անցնելով հետևյալ հղումով

Like this post? Please share to your friends: