Մի քանի տնային միջոց՝ ատամի ցավից ազատվելու համար

Եթե ատամը սկսել է ցավել, իսկ ատամնաբույժի մոտ հայտնվելու հնարավորություն չկա, ապա կօգնեն այս միջոցները.

1. Մեխակի յուղ և ձեթ

1թ.գ. ձեթը խառնեք մի քանի կաթիլ մեխակի յուղի հետ, բամբակը թաթախեք խառնուրդի մեջ, իսկ հետո դրեք ցավացող ատամին: Երբ զգաք, որ այդ հատվածը թմրել է, հանեք բամբակը և լավ ողողեք բերանի խոռոճը:

 

2. Աղաջուր

1 բաժակ տաք եռացրած ջրի մեջ լուծեք 1 թ.գ. աղ, թաթախեք բամբակը և դրեք ցավացող ատամի վրա:

Որքան հնարավոր է երկար պահեք՝ չմոռանալով փոխել բամբակը:

 

3.Անանուխով թեյ

Մի քանի անանուխի տերև դրեք եռման ջրի մեջ, թողեք 15-20 րոպե: Այդպիսի թեյը կվերացնի գլխացավը, բերանից տհաճ հոտը, նաև կոչնչացնի բերանի խոռոճում գտնվող բակտերիաները:

 

4. Սխտոր

1 պճեղ սխտորը կտրեք մեջտեղից, աղ ցանեք և դրեք հիվանդ ատամին:

 

5. Սառույց

Սառույցը փաթաթեք սրբիչի մեջ և դրեք դեմքին՝ խնդրահարույց հատվածի զոնայում պահելով:

 

6. Սոդա

Թրջեք բամբակը և իջեցրեք սոդայի մեջ: Դրեք այն հիվանդ ատամին և թողեք մի քանի րոպե: Նաև կարող եք ողողում անել. 1 բաժակ գոլ ջրի մեջ լուծեք 1թ.գ. սոդա:

Բազմազան Համեղ Սալաթների բաղադրատոմսեր կարող եք գտնել անցնելով հղումով

Like this post? Please share to your friends: