Ադրբեջանը 1 բնակավայր է գրավել. թեժ մարտերը շարունակվում են

brrr_QgmOS.jpg

Mediaport-ի Արցախի աղբյուրների փոխանցմամբ՝ թշնամին այսօր լուսադեմին գրավել է Արցախի Հանրապետության Հին Թաղլար բնակավայրը, այս պահին մարտեր են ընթանում Խծաբերդի համար:

Mediaport-ի ՊԲ աղբյուրի փոխանցմամբ՝ այդ բնակավայրի վրա հարձակման մասին քիչ առաջ տարածված մամուլի հաղորդագրությամբ Պաշտպանության նախարարությունը պարզապես նախապատրաստում է հանրությանը բնակավայրերի թշնամուն անցնելու մասին լուրին:

Նշենք, որ քիչ առաջ ԱՀ ՊԲ-ը հաղորդագրություն տարածեց նշելով, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։
Like this post? Please share to your friends: