Ադրբեջանցիները փորձում են «կիսել» Ճակատեն գյուղի ալեհավաք կայանը

alehavaq_lYr0n.jpg

Ադրբեջանցիները ցանկանում են նոր սահմանն անցկացնել Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտ գտնվող հեռուստաաշտարակի միջով՝ չնայած խորհրդային ժամանակներից պահպանված սահմանային սյանը։

«Sputnik Արմենիայի» նկարահանող խմբի՝ գյուղում գտնվելու պահին գյուղապետարան բերեցին ինչ-որ տեղից հանված ալեհավաքները։

Պարզվեց, որ ալեհավաքները բերել են հարակից բլրի վրա գտնվող աշտարակից (որը լավ տեսանելի է գյուղից)։ Այնտեղ է գտնվում հեռուստաաշտարակը, Vicacell, Ucom բջջային օպերատորների ալեցիրները։

Պարզվեց՝ սահմանագծման ժամանակ ադրբեջանցիները հայտարարել են, որ սահմանն անցնում է ուղիղ հեռուսաաշտարակի շինության միջով։ «Սահմանը բլուրով է անցնում, դրանից այն կողմ նրանց տարածքներն են, այս կողմում՝ մերը։

Նրանք (ադրբեջանցիները) GPS են միացրել, շենքի մի կեսը ընկնում է իրենց տարածքում»,- ասաց գյուղապետ Հուսիկ Սարուխանյանը։ Բայց խորհրդային սահմանը, ինչպես Սարուխանյանի, այնպես էլ գյուղի բնակիչների խոսքով, այնտեղով չէր անցնում։ Աշտարակից 30 մետր հեռու դեռ խորհրդային ժամանակներից պահպանվել է սահմանյին նշասյունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

AXBYUR

Like this post? Please share to your friends: