Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով

tuqia-baqu_g4wjU.jpg

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով:

«Առաջիկա օրերին մենք կսկսենք երկաթգիծ կառուցել Հորադիզից դեպի Զանգիլան՝ մինչև Հայաստանի հետ սահման: Տեխնիկատնտեսական հիմքն արդեն նախապատրաստվում է։

Կարճ ժամանակում Հորադիզից Զանգիլան ճանապարհ է կառուցվել, ես ինքս մեքենայով անցել եմ այդ ճանապարհով, շատ հարմար է, կարող ես մեծ արագությամբ վարել», -ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

 

Like this post? Please share to your friends: