Ալիևին պետք է ավելի թուլացնել հայկական կողմին, որպեսզի… Արմեն Մարտիրոսյանի գրառումը

Արմեն Մարտիրոսյանը գրել է. Իշխանության մեջ մի տղամարդ չկա՞, որ կանգնի ու բացատրի, թե ինչ է կատարվում, ինչի արդյունքում է քաոս ու պանիկա:
Սա իմ պետությունն է՝ ես կփորձեմ

բացատրել: Հավելյալ տեղեկությունների չեմ տիրապետում և ասածս հիմնված է միայն հնում ունեցած գիտելիքների և տրամաբանական դատողությունների վրա:

Սակայն մինչ այդ 2 խոսք պանիկայի պատճառների վերաբերյալ: Մեր հանրության մեծ մասը պա տերազմից առաջ չի եղել Արցախում, չի եղել գրա վված տարածքներում, չի եղել Սյունիքում, Վայոց ձորում: Իսկ ֆեյսբուքում պանիկայի մեջ ընկնողների մի ստվար զանգված չի ապրում Հայաստանում: Մյուս խնդիրը կրթական է:

Մերոնք դպրոցում չեն ուսումնասիրել աշխարհագրություն, իսկ պատմությունն ու գրականությունը ուսումնասիրել են ըստ դաշնակների դասագրքերի և հեղինակների: Հիմա անցնեմ բուն նյութին: Ես կարծում եմ, որ տեղի է ունենում հետևյալը. Ադրբեջանի հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից մեր զորքերը դուրս են բերվում:

Եթե Սյունիքի կամ այլ մարզի որևէ գյուղ այս տարիների ընթացքում մեծացել է ու տարածվել Ադրբեջանի հողում, ապա կամ պետք է այդ տներից այդ մարդիկ դուրս գան կամ Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմը պետք է խնդրի, որ տարածքները փոխանակվեն ու դիմացը ավելի մեծ տարածք տա: Այն, որ Կապանի օդանավակայանը շատ մոտ է սահմանին, ի՞նչ խնդիր կա: Զվարթնոցն էլ մոտ է Թուրքիայի սահմանին ու ի՞նչ:

Ընդհա րումների մասին: Մի օրում խաղաղություն չի լինում: Երկու կողմն էլ պետք է ձգտի, որ նոր զո հեր չլինեն: Բայց այս պահին Ալիևին պետք է ավելի թուլացնել հայկական կողմին, որ բանակցելիս ավելի լավ դիրք ունենա: Եվ նա անում է սադ րանքներ, ստեղծում է իրեն հարմար լուր, գցում է եթեր,
մենք դա սկզբից տարածում ենք, հետո ստեղծում պանիկա, պահանջում, որ մեր չինովնիկը մի բան ասի այդ

նեն գափոխված տեղեկության մասին, և պաշտոնյայի պատասխանը մենք համեմատում ենք Ալիևի սարքածի հետ, ստանում տարբերություններ, բռնում Ալիևի կողմը ու ոտնատակ գցում հայկական կողմին: Ալիևը հասնում է իր նպատակին:
Ինչ եմ խնդրում: Վերցրեք Սովետի ժամանակվա որևէ քարտեզ, նայեք՝ նոր սկսեք դառնալ զե նք Ադրբեջանի ձեռքում ընդդեմ Հայաստանի:

Like this post? Please share to your friends: