Ամանորին Արցախում ծնվել է 5 երեխա

Ամանորին Արցախում ծնվել է 5 երեխա

Ամանորին Արցախում ծնվել է 5 երեխա։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից: Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնված երեխաներից 4-ը լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, մեկը՝ կեսարյան հատումով։

Վերջինիս քաշը կազմել է 5 կիլոգրամ 450 գրամ։

«Նորածիններից 3-ը արական սեռի են, 2-ը՝ իգական։ Ծննդկանների և նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

ԱՀ առողջապահության նախարարությունը շնորհավորում է նորածինների ծնողներին, հարազատներին և ողջ հայությանը՝ Արցախում կյանքի շարունակության, հարատևման ու արցախցիների մաքառումի մեկնարկի ազդարարման կապակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

|
Like this post? Please share to your friends: