Ամենահամեղ, փափուկ բիսկվիթը՝ ընդամենը 1 բաղադրիչի շնորհիվ… Այնքան անոշաբույր է…

Չեք էլ պատկերացնում, թե որքան համեղ է ստացվում այս պարզ ու արագ թխվածքը: Հատկապես տոներից հետո ավելի հաճելի է առանց կրեմի, թեթև թխվածքներ ճաշակելը:

Օգտագործվող մրգերի շնորհիվ պիրոգը ստացվում է աներևակայելի անուշաբույր ու ախորժելի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 200գ
  • շաքարավազ՝ 150գ
  • մանդարին՝ 4 հատ
  • ձեթ՝  80մլ
  • ձու՝ 2 հատ
  • խնձոր՝ 1 հատ
  • փխրեցուցիչ՝ 16գ

Պատրաստման եղանակ.

Առաջին հերթին լավ լվանալ մանդարինը, ցանկալի է՝ խոզանակով: Կեղևի հետ միասին կտրատել մանր կտորների, հանել կորիզները:

Հարիչով հարել ձուն՝ շաքարավազի հետ միասին, մինչ փքուն փրփուր կստացվի: Ընթացքում ավելացնել նաև ձեթը, իսկ հետո՝ կտրատած մանդարինը:

яблочный пирог

Առանձին մաղել ալյուրը, լցնել ձվային զանգվածի մեջ՝ շարունակելով հարել: Վերջում ավելացնել առանց կեղևի ու կորիզների, մանր խորանարդիկների կտրատած խնձորը:

Միայն վերջում մեջը մաղել փխրեցուցիչը:

Խմորը խառնել գդալով: 22սմ տրամաչափով տապակը ծածկել յուղաթղթով, ձեթ քսել և մի քիչ շաքարավազ շաղ տալ:

новогодний пирог

Խմորը լցնել տապակի մեջ: Թխել արդեն տաքացրած ջեռոցում՝ 30–40 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո:

Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով:

мандариновый пирог

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: