Անգամ հին յուղից հետք չի մնա… Ինչպես անթերի լվանալ ապակե տապակը՝ նախատեսված ջեռոցի համար

Եթե ապակե տապակի վրա մնացել են յուղի հետքեր, այն այրվել է, կա տհաճ նստվածք, մաքրելը դժվար կլինի: Բայց կա հնարք, որը կօգնի վերադարձնել տապակի սկզբնական տեսքը ու չվնասել այն:

Նշենք, որ ապակե տապակը անհրաժեշտ է լվանալ ամեն օգտագործումից հետո: Բավական է ջրի մեջ դնել ու սպասել 15 րոպե, հետո մանրակրկիտ լվանալ: Եթե ունեք սպասք լվացող մեքենա, նախապես թրջելու կարիք էլ չի լինի:

Բայց եթե այնպես է ստացվել, որ տապակն արդեն վատ վիճակում է, և սովորական աման լվանալու հեղուկը չի օգնում անթերի մաքրել այն, փորձեք ավելի արդյունավետ միջոցներ: Օրինակ, գազօջախի կամ ջեռոցի մաքրման համար նախատեսված յուղահեռացուցիչ:

Նմանատիպ միջոցը պետք է բաշխել տապակի վրա և թողնել մի քանի րոպե, ինչից հետո լվանալ՝ համոզվելով, որ կենցաղային քիմիան ամբողջությամբ մաքրվել է ապակուց:

Այս յուղահեռացուցչիների դրական կողմն այն է, որ դրանք չեն պարունակում աբրազիվ նյութեր, որոնք կարող են վնասել ապակին:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: